Լրահոս
Հասարակական
13:46
09.02.23
77

Հայ փրկարարները Հալեպում են. Հայաստանը 30 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Սիրիա

Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը մոտենում է 3 հազարին: Հայ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները աղետի գոտում:

Lուսանկարում երևում է, որ հայ փրկարարները Սիրիայի ամենահայաշատ Հալեպ քաղաքում են: Հայաստանից Սիրիա է ուղարկվել 29 փրկարար, նաև 30 տոննա մարդասիրական բեռ՝ սնունդ, դեղորայք, բժշկական սարքավորումներ: