Լրահոս
Սպորտ
23:59
07.10.22
134

Հայ պատանիները ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել սպորտային մարմնամարզության միջազգային մրցումներում

Img default alt hy

Սպորտային մարմնամարզության միջազգային մրցումներում 2007-2008 թվականներին ծնված մարզիկների բազմամարտի պայքարում Մամիկոն Խաչատրյանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը, իսկ 2005-2006 թվականների բազմամարտի պայքարում Էրիկ Բաղդասարյանը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Առանձին գործիքների պայքարը տեղի կունենա վաղը:

Մեր մարզիկներին ուղեկցում են մարզիչ՝ Արտակ Այդինյանը և միջազգային կարգի մրցավար՝ Սերոբ Սողոմոնյանը։