Լրահոս
Քաղաքական
21:04
30.01.25
193

Հայ-ադրբեջանական խաղաղության հաստատման համար Վրաստանը ջանք չի խնայի. Երևան-Թբիլիսի շփումներ

 

«Նոր բան չկա». այս երեք բառով է Հայաստանի արտգործնախարարն արձագանքել Ադրբեջանի նախագահի վերջին հոխորտանքներին: Ալիևը երեքշաբթի էր կրկին «Զանգեզուրի միջանցք» պահանջել Հայաստանից:

Միրզոյանը ոչինչ չասող արձագանքը հնչեցրել է այսօր՝ Վրաստանի գլխավոր դիվանագետի հետ համատեղ ասուլիսի ընթացքում: