Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:15
05.05.23
178

Հայ-ադրբեջանական «թուղթը» նոր անուն ունի. ամերիկյան «առաջընթացից» հետո Մոսկվա կմեկնի Փաշինյանը

Հայաստանի վարչապետը մտովի չափել է, թե որքան է առաջընթացը հայ-ադրբեջանական բանակցություններում՝ 4 օրում 10 մետր են իրար մոտեցել կողմերի դիրքորոշումները: 

«Եթե նախկինում մեկ կիլոմետր էր այդ տարբերությունը, հիմա՝ 990 մետր է»,- ասել է Հայաստանի վարչապետը:

Այն, որ փոխըմբռնման առաջընթաց է գրանցվել վաշինգտոնյան բանակցությունների արդյունքում, քառօրյա հանդիպումները ամփոփելով՝ պնդել է Հայաստանի արտգործնախարարությունը ու միաժամանակ հայտնել, որ համաձայնության չեն եկել Միրզոյանն ու Բայրամովը առանցքային հարցերի շուրջ: Նույն բանն է պնդել նաև Բաքուն: