Լրահոս
Քաղաքական
19:42
08.10.22
253

«Հավաքական անվտանգություն»՝ առանց Հայաստանի. ՀԱՊԿ զորավարժություններն ավարտվել են

ՀԱՊԿ-ը, որ հայ-ադրբեջանական վերջին զինված բախման ժամանակ բավարարվեց դիտորդական առաքելություն իրականացնելով, հաջողությամբ կասեցրել է Կենտրոնական Ասիա ներխուժած պայմանական թշնամու գրոհը: Ղազախստանում ՀԱՊԿ միացյալ ուժերն ավարտել են հնգօրյա զորավարժությունները: Կազմակերպության 6 անդամ պետություններից միայն Հայաստանը չի մասնակցել դրանց: Պաշտոնական պարզաբանմամբ՝ հայ-ադրբեջանական սահմանային լարվածության պատճառով: