Լրահոս
Միջազգային
18:16
04.02.26
118

«Հատուկ ռազմական գործողությունը» կշարունակվի, քանի դեռ Կիևը չի ընդունել «համապատասխան որոշումներ». Կրեմլ

Img default alt hy

Խաղաղ կարգավորման դռները բաց են, սակայն քանի դեռ Կիևի կողմից «համապատասխան որոշումներ» չեն կայացվել, «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

«Ռուսաստանը շարունակում է «հատուկ ռազմական գործողությունը»։ Խաղաղ կարգավորման դռները բաց են, Ռուսաստանը պահպանում է իր բաց լինելը։ Բայց քանի դեռ կիևյան վարչակարգի կողմից համապատասխան որոշումներ չեն ընդունվել, «հատուկ ռազմական գործողությունը» շարունակվում է», — ասել է Պեսկովը: