Լրահոս
Իրավական
16:37
21.01.26
120

Հարություն Մկրտչյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից

Img default alt hy

Փաստաբան Վարդան Ալոյանը տեղեկացրել է, որ դատարանի որոշմամբ՝ Հարություն Մկրտչյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից։

Նա մասնավորապես գրել է.«Լոռու մարզի դատարանը մասնակի բավարարել է մեր կողմից ներկայացված հայցադիմումը և պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին՝ վիրավորական արտահայտությունների համար ներողություն խնդրել Սամվել Կարապետյանից։

Դատարանն արձանագրել է, որ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան հրապարակման մեջ տեղ են գտել վիրավորանք պարունակող արտահայտություններ, ինչի համար նա պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի։

Վճիռն օրինական ուժի մեջ կմտնի մեկ ամսից»։