Լրահոս
Միջազգային
20:05
10.10.22
138

Հաքերային հարձակում՝ Իրանի պետական հեռուստատեսության վրա. լրատվական թողարկումն ընդհատվել է

Հաքերներն ընդհատել են Իրանի պետական հեռուստատեսության լրատվական թողարկման հեռարձակումը և ուղիղ եթերում ցուցադրել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի պատկերը՝ նշանակետի՝ թիրախի մեջ վերցրած: Խամենեից բացի մի քանի կնոջ, այդ թվում՝ Մահսա Ամինիի նկարներն են եղել և գրություն.

«Մեր երիտասարդների արյունը ձեր ձեռքերում է»: