Լրահոս
Քաղաքական
14:12
06.06.22
119

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստ՝ Երևանում. ընդդիմությունը չի մասնակցելու

 

Այսօր Երևանում մեկնարկելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: 128 պատվիրակ է մասնակցելու դրան:

Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը որոշել է չմասնակցել նիստին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը «Հայլուրին» ասաց, որ իրենց որոշման մասին ավելի վաղ տեղեկացրել են նիստը նախագահողին: