Լրահոս
Միջազգային
12:20
18.01.22
117

ՀԱՊԿ-ի խաղաղապահներով քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից Ռուսաստան ժամանել մեկ օրում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերի քառասուն ինքնաթիռ Է Ղազախստանից ՀԱՊԿ-ի ՌԴ խաղաղապահների փոխադրել Մոսկվայի և Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ, հաղորդել Է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի քառասուն ինքնաթիռ անցած օրվա ընթացքում ՀԱՊԿ-ի հավաքական խաղաղապահ ուժերի կազմից Մոսկվայի և Ուլյանովսկի մարզերի ռազմական օդակայաններ Է հասցրել Ղազախստանի Հանրապետությունից»,- ասվում Է հաղորդագրության մեջ:

Նշվում Է, որ օդակայաններում կազմակերպվել Է խաղաղապահների հանդիսավոր հանդիպում օդադեսանտային զորքերի հրամանատարության և օդադեսանտային զորքերի Ուլյանովսկի միավորման մասնակցությամբ: Հանդիսավոր միտինգներից հետո խաղաղապահ դեսանտայիններն անցկացրել են սպառազինության, ռազմական տեխնիկայի, ունեցվածքի բեռնաթափում եւ երթեր կատարել մշտական տեղաբաշխման կետեր: