Լրահոս
Քաղաքական
21:00
19.09.24
246

Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ. Տիգրան Քոչարյան

Img default alt hy

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Հանրային Ռադիոյի պատերը պղծվել են երկու անգամ: Առաջին անգամ 2018- ին, երբ տնօրեն Մարկ Գրիգորյանը հպարտությամբ կախեց այս ցուցանակը հայտնի ջարդած դռան կողքը: Ինչից հետո փոխտնօրեն Լիկա Թումանյան պոկեց այն ու տարավ պահեց իր դարակում, որպեսզի այլևս այդ ֆոկուսը չանեն: Հայտնի պատմություն էր:

Երկրորդ անգամ պատերը պղծվեցին այսօր, երբ Ռադիոլուրի սենյակում փակցվեցին Բաքվի և Անկարայի ցուցանակները: Սիրելի աշխատակիցներ, ձեզանից պահանջվում է միայն մի բան, այդ զիբիլները պոկել ու դուրս շպրտել չորրորդ հարկի պատուհանից: Հավատացեք դա ամենճիշտ որոշումն է և ձեզ դրանից ոչ մի բան չի լինի:

Ի՜ գործ, ընկերներ: Այլապես վաղը թուրքի դրոշ եք համբուրելու, եթե իհարկե ողջ մնաք»: