Լրահոս
Քաղաքական
10:42
07.06.22
349

Հանրային դժգոհությունները որքան ավելանում են, այնքան կառավարությունն «առատաձեռն» է դառնում

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային դժգոհությունները որքան ավելանում են, այնքան կառավարությունն «առատաձեռն» է դառնում։ Շաբաթներ առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը խոսեց ուսուցիչների աշխատավարձերի իբրև թե բարձրացման մասին։ Իսկ շատ չանցած պարզվեց, որ խոսքն ատեստավորումը գերազանց անցածների մասին է, որոնց թիվը ներկայումս կարելի է մեկ ձեռքի վրա հաշվել, և 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ այսօր Հայաստանում պարզապես չկա։ Հիմա էլ դատավորների աշխատավարձն են ավելացնում՝ կառավարությունն առաջարկում է վճռաբեկ դատարանի դատավորների համար սահմանել հավելում պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով, իսկ Սահմանադրական դատարանի բոլոր դատավորների համար հավելավճարի չափը սահմանել ֆիքսված պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսի չափով:

Փաշինյանը թերևս փորձում է ավելի ամրապնդել իր դիրքերը դատական համակարգում՝ փողով փակելով անհնազանդ դատավորների բերանները։ Նախագիծը երկու օրից կընդունվի ԱԺ արտահերթ նիստում։ Սրանով պետական բյուջեից տարեկան շուրջ 283 մլն 346 հազար դրամի լրացուցիչ միջոցներ կհատկացվեն դատական համակարգին։ Ինչպեսև սպասվում էր, իշխանությունը մինչև նստաշրջանի փակումը՝ հունիսի կեսերը, արտահերթ նիստեր կգումարի և կյանքի կկոչի աղմկահարույց նախագծեր։ Հունիսի 9-ի արտահերթի օրակարգում է նաև համայնքների հերթական խոշորացման նախագիծը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։