Լրահոս
Հասարակական
13:00
31.01.25
693

Հանրապետությունում հայտնի Երևանի ՄՌՈւ-ի պետն ազատվել է աշխատանքից

Img default alt hy

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 31-ին, իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության Երևանի հաշվառման-քննական բաժնի պետ Գառնիկ Լևոնյանը: 
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արա Ֆիդանյանի որոշմամբ՝ Գևորգ Խանաղյանը նշանակվել է Երևանի Հաշվառման-քննական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: