Լրահոս
Տնտեսական
14:16
31.01.25
274

Համընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ ֆինանսական բեռ ստեղծել սոցիալապես խոցելի խավերի համար. Փաշինյան

Img default alt hy

Եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգը որևէ պարագայում սոցիալապես անապահով խավի համար չի կարող լրացուցիչ ֆինանսական կամ հարկային բեռ ապահովել։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

«Որևէ պարագայում սոցիալապես խոցելի խավի համար չի կարող սա լրացուցիչ որևէ հարկային կամ ֆինանսական բեռ ապահովել կամ ավելացնել։ Եվ ընդհանրապես որևէ մեկի համար չի կարող ավելացնել, որովհետև համընդհանուր հայտարարագրման համակարգում չի նախատեսվում Հայաստանի հարկային օրենսդրության որևէ փոփոխություն կամ որևէ դրույքաչափի փոփոխություն։ Այսինքն՝ այն, ինչ Հայաստանի  օրենսդրությամբ պետք է հարկվեր համընդհանուր հայտարարագրի համակարգի ներդումից առաջ, նույն կերպ պետք է հարկվի ներդրումից հետո։ Այսինքն՝ այդպիսի բան չկա, որ նախկինում չէր հարկվում, բայց հիմա պիտի հարկվի»,- ասաց Փաշինյանը։ 

Նա կրկնեց, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը սոցիալապես խոցելի խավի համար բացարձակապես որևէ հարկային բեռ չի կարող առաջացնել։ «Նախ արձանագրենք, որ այս փուլում համընդհանուր հայտարարագիր պետք է լրացնեն միայն պայմանագրային կամ վարձու աշխատող հանդիսացող մարդիկ։ Այսինքն, եթե մարդը չի աշխատում, նա առնվազն այս տարի չի լրացնելու հայտարարագիր։ Եթե մարդն աշխատող է, նրա կողմից համընդհանուր հայտարարագիր լրացնելու դեպքում նրա վրա որևէ հարկային բեռ չի ավելանում։ Ընդհակառակը՝ այս պայմաններում մեկ աշխատողի հաշվարկով առաջանում է հնարավորություն մինչև 100 հազար դրամ սոցիալական կրեդիտի ձևով հետ ստանալ կրթության և առողջապահության վրա արված ծախսերից։ Մենք հատուկ վարժություն ենք արել Ձեր ասած խնդիրը պատկերացնելու համար, թե արդյոք նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու հաշվարկով վճարվում է այնքան եկամտային հարկ, որ դա լինի 100 հազար դրամից ավելի, որպեսզի նա կարողանա հետ ստանալ։ Համակարգը գործում է հետևյալ կերպ՝ սոցիալական կրեդիտները քաղաքացին ստանում է իր իսկ վճարած եկամտահարկից։ Հիմա հարց է ծագում, իսկ արդյոք ննվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու համար հաշվարկվո՞ւմ և վճարվո՞ւմ է այնքան եկամտահարկ, որ նա կարողանա այդ 100 հազար դրամը հետ ստանալ։ Պատասխանն է՝ այո։ Այսինքն՝ նույնիսկ նվազագույն աշխատավարձով աշխատող քաղաքացին կարող է ստանալ 100 հազար դրամը»,- ասաց նա։