Լրահոս
Միջազգային
22:49
06.04.23
117

Համոզել Պուտինին և նստել սեղանի շուրջ. Մակրոնի խնդրանքը՝ Ծինփինին

Տնտեսական հեգեմոնիայի ձգտող Չինաստանը, կարծես, հարթեցնում է համաշխարհային ամենակնճռոտ վեճերը: Չինաստանի նախագահը Պեկինում այսօր ընդունել է ֆրանսիացի գործընկերոջը և պարզվել է՝ Սի Ծինպինն է Էմանուել Մակրոնի հույսը՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու հարցում: 

Ռուսաստանը բարձր է գնահատում Չինաստանի ջանքերը, բայց քանի դեռ հավաքական Արևմուտքը զինում է ուկրաինացիներին ու մղում պատերազմի, Մոսկվան խաղաղության բանակցությունների մասին խոսել չի շտապում: