Լրահոս
Առողջապահական
15:30
06.05.23
152

Համավարակի սկզբից աշխարհում առնվազն 20 մլն մարդ է մահացել COVID-ից. ԱՀԿ ղեկավար

Img default alt hy

Համավարակի սկզբից ի վեր աշխարհում առնվազն 20 միլիոն մարդ է մահացել COVID-ից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի, այս  մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՝ նշելով, որ պաշտոնական տվյալները խոսում են 7 միլիոն մահացածների մասին:

«2020 թվականից ի վեր COVID 19-ից պաշտոնապես մահացել է մոտ 7 միլիոն մարդ, բայց իրական թվերը շատ ավելի բարձր են։ Խոսքը առնվազն 20 միլիոն մահացածների մասին է», - ասել է նա: