Լրահոս
Հասարակական
19:15
31.01.25
250

Համացանցում կեղծ տեղեկատվություն է տարածվում

Img default alt hy

Բարձր տեխնոլոգիական նախարարության (ԲՏԱՆ) անունից սոցիալական ցանցերում տարբեր օգտատերեր ներկայանում են որպես նախարարության աշխատակից և կեղծ տեղեկություն տարածում, թե իբր նախարարությունը տեղեկատվական հարթակ է ստեղծում։

ԲՏԱՆ-ից հայտնում են, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը որևէ տեղեկատվական հարթակ չի ստեղծել և չի նախատեսում ստեղծել։

Նախարարությունից հորդորում են անտեսել տարածվող հաղորդագրությունը և չբացել կցված հղումը: