Լրահոս
Հասարակական
16:00
15.05.25
103

Հակասանիտարական ու գարշահոտ վիճակ՝ Երևանում

Img default alt hy

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Մարտիրոսյան և Գ. Զոհրապի փողոցների խաչմերուկում 1 ամսից ավելի է՝ տիրում է գարշահություն ու հակասանիտարական վիճակ, հայտնում է Shamshyan.com-ը։

 
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ կեղտաջրերը հասնում ու անցնում են անգամ Երևանի քաղաքապետրանաի կողմից փողոցում կառուցված, հանրային տրանսպորտի բավականին հարմարավետ կանգառի մոտով, սակայն ուղևորները չեն կարողանում օգտվել այդ կանգառից՝ կեղտաջրի ու գարշահոտի պատճառով, իսկ հարևանությամբ էլ գործում է այն հիմնովին վերակառուցված դպրոցը , որը սեպտեմբերի 1-ին բացվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից. հիմա գարշահոտն ու կեղտաջրերը հասնում են մինչև այդ դպրոց: