Լրահոս
Հասարակական
21:58
06.12.24
459

Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Img default alt hy

Այսօր ժամը 17:50-ի սահմաններում   Փրկարար ծառայություն  ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան 6/6 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցն ընկել է հորանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը շինարարությունում աշխատում էր որպես բանվոր, նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր։

Դին փրկարարները հատուկ ճոպաններով դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։