Լրահոս
Հասարակական
23:30
06.06.22
199

Գյումրու վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել

Img default alt hy

Այսօր՝ ժամը 19։10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Դեմիրճյան փողոցում այրվում է վագոն-տնակ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Դեմիրճյան փողոցում գտնվող ոչ բնակելի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին, մարվել՝ 19:46-ին: Մասամբ այրվել է հյուրասենյակի կահույքը և ջերմահարվել  հյուրասենյակը (մոտ 18 քմ):