Լրահոս
Հասարակական
13:34
09.01.23
107

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ վանկարկել են «փառք Ուկրաինային»

Հայաստանի ոստիկանությունը կիրակի բերման է ենթարկել Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի մոտ չարտոնված բողոքի ակցիայի 65 մասնակիցների: Նրանց 3 ժամ հետո ազատ են արձակել: «Ազգային- ժողովրդավարական Բևեռն» էր կազմակերպել բողոքի ակցիան: 

«Շրջափակում` հանուն ապաշրջափակման» կարգախոսով՝ ցուցարարները որոշել էին շրջափակել ռազմաբազայի մուտքերը: Ակցիայի մասնակիցները Ռուսաստանից պահանջել են բացել Լաչինի միջանցքը, համոզմունք հայտնել, որ Ռուսաստանը պետք է հեռանա տարածարջանից: