Լրահոս
Հայաստան
18:11
21.12.20
74

Գորիսեցիները պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին

Img default alt hy

«Մենք գորիսեցիներս պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին»,- ՀՀ քննչական կոմիտեի դիմաց այսպիսի պահանջ դրեցին գորիսեցիները: Այս պահին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ՀՀ քննչական կոմիտեում է:

Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնում դեկտեմբերի 21-ին հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նույն օրը ժամը 06:30-ին, Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով: Քննչական կամիտեի դիմաց հավաքվել են մի շարք քաղաքացիներ: Քննչական կոմիտեի բակում հնչեցին նաև «Նիկոլ դավաճան» կոչեր:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը, լրագրողների հետ զրուցում խոսելով այն հոդվածի մասին, որով քրեական գործ է հարուցվել Առուշ Առուշանյանի նկատմամբ, ասաց. «Որպես իրավաբան ասեմ՝ այն հոդվածը, որով հարուցված է քրեական գործը՝ Քրեական օրենսգրքի 34-2251 հոդվածը, այդ հոդվածով որևէ դատական ակտ երբևէ չի եղել: Այդ հոդվածով գործ է հարուցվել նաև Սասուն Միքայելյանի, Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի նկատմամբ: Այդ հոդվածի ներքո փաստական հիմք չկա: Հոդվածում, որի հիման վրա քրեական գործ է հարուցվել Առուշ Առուշանյանի նկատմամբ, չկա իրավական տրամաբանություն: Վստահ եմ՝ դատարանն այս հիմքով հետագա ընթացք չի տալու: Հոդվածը բավականին խրթին գրված է, փաստական հանգամանքները, որևէ պատճառաբանություն կապ չունեն 2251 հոդվածի հետ»: