Լրահոս
Քաղաքական
18:45
29.05.25
232

Գրիգորյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին ներկայացրել է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

Img default alt hy

Մայիսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջոշուա Հաքին: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից:
 
ԱԽ քարտուղարը ողջունել է փոխտեղակալի այցը Հայաստան և կարևորել երկկողմ հարաբերությունների բազմակողմ զարգացումը: Փոխտեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ամերիկյան կողմի պատրաստակամությունը՝ աջակցելու երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վերոնշյալի համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի շուրջ, ինչի շրջանակներում Արմեն Գրիգորյանը նաև կարևորել է ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող համատեղ ջանքերի շարունակականությունը:
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային անվտանգային իրավիճակին:

ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և ընդգծել խաղաղության պայմանագրի կնքման կարևորությունը: