Լրահոս
Սպորտ
20:30
23.10.22
307

Գուրգեն Հովհաննիսյանից կարելի է մեծ սպասելիքներ ունենալ․ ամերիկյան մամուլ

Img default alt hy

Shantnews.am-ի փոխանցմամբ՝ Գուրգեն Հովհաննիսյանի հաղթական մենամարտից հետո ամերիկյան մամուլը չի դադարում գովեստի խոսքեր գրել հայ բռնցքամարտիկի մասին:

Հիշեցնենք, որ Մայքլ Քոֆին 6-րդ ռաունդից հետո չէր կարողացել շարունակել մենամարտը:

«Հայ բռնցքամարտիկը լավ կոմբինացիաներ էր կիրառում և ուժեղ հարվածներ էր հասցնում: Քոֆին պատասխան հակահարված չուներ անպարտելի հեռանկարային բռնցքամարտիկի դեմ, որը ցույց էր տալիս սիրողական բռնցքամարտում ունեցած իր ամուր կարիերան:
Վեցերորդ ռաունդի վերջում պարզ դարձավ, որ Քոֆին չի շարունակի մենամարտը:

Գուրգեն Հովհաննիսյանից կարելի է մեծ սպասելիքներ ունենալ՝ ելնելով այս մենամարտից և այն փաստից, որ գերծանր քաշային կարգում նա արդեն հանդիպել է ավելի կոշտ մրցակցության, քան իր հասակակիցներից շատերը 10-15 մենամարտ անցկացնելով:

Հայաստանը պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում նոր հերոս ունի: Հետաքրքիր կլինի հետևել նրա առաջընթացին: Նա մարզվում է հեղինակավոր մարզիչ Ջո Գուսնի գլխավորությամբ, որն աշխատել է բռնցքամարտի մեծագույն աստղերի հետ: Այս հաղթանակից հետո Հովհաննիսյանը BoxRec-ի վարկանիշով զբաղեցրել է 48-րդ հորիզոնականն իր քաշային կարգում»,- գրել է ամերիկյան պարբերականը: