Լրահոս
Քաղաքական
14:41
10.10.22
588

Գորիս-Կապան մայրուղին չի մտնում ՀՀ-ի սահմանների մեջ․ Վահագն Ալեքսանյան

Img default alt hy

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նորից խոսեցին Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման անհրաժեշտության մասին:

Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք 2020 թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ճանապարհը մտնում է այդ սահմանների մեջ, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․

«Գորիս-Կապան մայրուղին այդ սահմանների մեջ չի մտնում, ինչպես չի մտնում այն սահմանների մեջ, որոնք նկարագրված են 2010 թվականի ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով»։