Լրահոս
Հասարակական
22:49
04.06.22
251

Գոռ Սարգսյանը Հայաստանը կներկայացնի Բալետի XIV-րդ միջազգային մրցույթում

Img default alt hy

Ռուսաստանի պետական ակադեմիական Մեծ թատրոնում տեղի կունենա Բալետի XIV-րդ միջազգային մրցույթը, որն այս տարի նվիրված է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Յուրի Գրիգորովիչի 95-ամյա հոբելյանին:

Ինչպես տեղեկացնում են Օպերային թատրոնից, մրցույթում Հայաստանը կներկայացնի Օպերային թատրոնի բալետի արտիստ Գոռ Սարգսյանը, ով բազմիցս հանդես է եկել նաև մենապարերով, իսկ ժյուրիի կազմում ընդգրկված է Օպերային թատրոնի պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էլվիրա Մնացականյանը:

«Անչափ հպարտ ենք մասնակիցը դառնալու այս մեծ իրադարձությանը, իսկ մեր արտիստին մաղթում ենք հաջող ելույթ և հաղթանակ»,-նշված է Օպերային թատրոնի տարածած հաղորդագրությունում: