Լրահոս
Իրավական
16:28
30.01.25
236

Գողական են «էթո՞ւմ», թե՞ պետություն են ներկայացնում. պարեկները խայտառակում են համակարգը

Ոստիկանության համազգեստ հագնող, բայց գողություններ, ավազակություններ կազմակերպող պարեկներ կան Հայաստանում: Նոր սկանդալային դեպքի մասին է հայտնի դարձել: Երկուշաբթի Շիրակում ոստիկանները գողության դեպքի տաք հետքերով են գնացել, արդյունքում ձերբակալել իրենց իսկ ծառայակցին: Գողության համար կասկածվողը պարեկային ծառայող է, նրան օգնել է համակարգից ազատված մի նախկին պարեկ: