Լրահոս
Հասարակական
22:04
30.05.25
562

«Գլխներիս վրայով գնդակներն անցնում էին սուլոցով»․ Խոզնավարի բնակիչը՝ թշնամու կրակահերթերի մասին

Img default alt hy

Սյունիքի ուղղությամբ ադրբեջանական կրակոցների թիրախում հիմնականում երեք գյուղ է՝ Արավուսը, Խոզնավարը, Խնածախը։ Մարտի 20-ից սկսած այս գյուղերի բնակիչների համար թշնամու կրակոցները դարձել են առօրյայի անբաժան մաս։

«Կրակոցները Սյունիքի մարզի գյուղերի ուղղությամբ սկսվել են մարտի 20-ից, նոր չեն», – «Փաստինֆո»-ին պատմել է Խոզնավարի բնակիչը՝ ավելացնելով, որ այդ օրերին կրակոցներն ավելի ինտենսիվ էին, բայց մինչև մարտի 24-25-ը պաշտոնական աղբյուրները լռում էին, տեղեկություն չէին տրամադրում։

Նրա փոխանցմամբ՝ կրակոցներն արձակվում են Արավուսի, Խոզնավարի, Խնածախի ուղղությամբ՝ գրեթե ամեն օր։ Միակ բացառությունը եղել է ապրիլի 2-ը, երբ Ադրբեջանում էր Գերմանիայի նախագահը։

Խոզնավարի բնակիչը հիշում է, որ մայիսի 17-ին ևս Խոզնավարի ուղղությամբ չեն կրակել, սակայն կրակել են Խնածախի ուղղությամբ։ Իսկ մայիսի 17-ից հետո սկսել են գիշերային կրակոցները՝ ժամը 04:00-ից մինչև 05:30, լուսադեմ։

«Այս երկու օրը կրակում են հենց գյուղի կենտրոնական տների ուղղությամբ։ Գրեթե տուն չկա, որ վնասված չլինի։ Ոչխար են սպանել, մինչ այդ երկու արևային ջրատաքացուցիչ են կոտրել, մեկի արևային հոսանքի պանելն են վնասել, բազմաթիվ տների պատուհաններ են կոտրվել։ Երեկ 90-ն անց կնոջ տուն էին վնասել։ Խոսեցի իր հետ՝ համոզում էի, որ գնա իր հարազատների տուն, դուրս գա գյուղից, բայց լաց էր լինում, ասում էր՝ չի ուզում, ինչ լինում է, թող լինի։ Անգամ գյուղի ամենավերին թաղամասի բակում կանգնած՝ գլխներիս վրայով գնդակներն անցնում էին սուլոցով։ Հարևանը խոտի պահեստ ունի. մի գնդակ էլ դրա ժեշտին է կպել, կրակոցի զնգոցը լսեցինք», - պատմել է բնակիչը՝ մտահոգ ավելացնելով, որ այդքանից հետո իշխանությունների ներկայացուցիչներից գալիս են, գյուղից մի-երկու հոգի, «օճառներն առած», պտտվում են նրանց հետ ու ասում, թե ամեն ինչ լավ է։

Բնակիչը նկատում է՝ եթե Արցախն Ադրբեջանի տարածք համարեցին ու հանձնեցին, ապա վաղը կարող են նաև Սյունիքը հանձնել։
«Իրեն ինչ, Սյունիքն էլ կտա»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում