Լրահոս
Հասարակական
10:53
09.10.22
143

Գիտնականները բացատրել են, թե ինչու են մարդկանց կյանքի վերջում ձգում հարազատ վայրերը

Img default alt hy

Երբ մարդիկ հասկանում են, որ իրենց շատ քիչ ժամանակ է մնացել, որպեսզի ինչ-որ բան անեն՝ ընթրեն ռեստորանում կամ գնան ինչ-որ տեղ, նրանք ընտրում են ծանոթ վայրերն ու այն իրերը, որոնց սովոր են՝ նորերի փոխարեն: Սրանով կարելի է բացատրել, թե ինչու է մարդկանց կյանքի վերջում ձգում հայրենիքը, ասում են Չիկագոյի համալսարանի գիտնականները:

Նրանք հարցում և մի շարք փորձեր են անցկացրել մոտ 6000 մարդկանց շրջանում, «News.am»-ի փոխանցմամբ՝ գրում է Naked Science-ը։

Գիտնականները նախ խնդրել են 1000 կամավորների կարդալ հիպոթետիկ սցենարներ, որոնցում նրանք պետք է ընտրություն կատարեին նոր փորձի և ծանոթի միջև: Օրինակ՝ կրկին դիտել հին ֆիլմը կամ դիտել պրեմիերա:

Մասնակիցների մի կեսին ասել են, որ պարզապես պետք է ընտրեն ցանկացած տարբերակ։ Երկրորդ կեսին՝ որ սա այս կամ այն ֆիլմը դիտելու նրանց վերջին հնարավորությունն է։

Բոլոր իրավիճակներում երկրորդ խումբը գերադասել է արդեն ծանոթ փորձը անհայտից: Ընդ որում՝ միջին վիճակագրական մարդը սովորաբար ընտրում է նոր տպավորությունները, եթե կա հավասար հասանելիություն դրանց և արդեն ապրված հույզերին:

Հաջորդ փորձերը գիտնականները կատարել են լաբորատոր և իրական պայմաններում։ Դրանցից մեկի պայմաններով կամավորները ռեստորան գնալու վկայական են ստացել։ Այն պետք է օգտագործվեր մինչև հաջորդ ամսվա վերջը։

Առաջին խմբին ասել են, որ նրանք շատ ժամանակ չեն ունենա հաստատություն այցելելու համար: Երկրորդին նրանք դա չեն ասել: Արդյունքում, առաջին խմբի մարդկանց 67 տոկոսն է ընտրել ծանոթ ռեստորանը, երկրորդ խմբից՝ ընդամենը 48 տոկոսը։

Գիտնականները այս արդյունքը բացատրել են նրանով, որ ծանոթ բաներն ավելի հուսալի են թվում, ինչպես նաև հնի ու նորի միջև ընտրությունը ստիպում է մտածել, թե որն ավելի կարևոր նշանակություն ունի: