Լրահոս
Աշխարհ
23:25
09.10.22
161

Ղրիմում պայթած բեռնատարը նաև Հայաստանով է անցել

Img default alt hy

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցման հեղինակները, կատարողները և պատվիրատուներն Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։ Նման հայտարարություն նա արել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի հետ հանդիպման ժամանակ, գրում է kommersant.ru-ն։

«Կասկած չկա՝ սա ահաբեկչություն է, որի նպատակն է ոչնչացնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական կարևոր ենթակառուցվածքը»,-ասել է ՌԴ նախագահը:

Բաստրիկինն իր հերթին ասել է, որ կամուրջը պայթեցնելու փաստով քրեական գործը հարուցվել է ահաբեկչության հոդվածով։ Նա նաև հայտարարել է, որ հարձակման նախապատրաստման հարցում Ուկրաինայի հատուկ ծառայություններին օգնել են Ռուսաստանի և օտարերկրյա պետությունների քաղաքացիները։

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը զեկուցել է Վլադիմիր Պուտինին, որ հատուկ ծառայություններն արդեն հաստատել են բեռնատարի երթուղին պայթյունից առաջ:

Դրանք են՝ Բուլղարիան, Վրաստանը, Հայաստանը, Հյուսիսային Օսիան, Կրասնոդարի երկրամասը: