Լրահոս
Միջազգային
14:22
12.10.22
144

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների մեջ Հայաստանի քաղաքացի կա

Ղրիմի կամրջի պայթյունի գործով ձերբակալվածների թվում Հայաստանի քաղաքացի կա՝ Արթուր Տերչանյան, հայտնում է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը: Ձերբակալվել է նաև Ռուսաստանի 5, Ուկրաինայի 2 քաղաքացի:

Ծառայության տարածած հաղորդագրության մեջ նաև նշված է, որ ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունն է՝ նրա ղեկավար Կիրիլ Բուդանովը, աշխատակիցներն ու հետախուզական ծառայությունը։