Լրահոս
Հայաստան
13:44
19.01.22
3 757

Ղազինյանն առաջարկում է Պապիկյանի հարսանիքի օրը պահանջել պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն այսօր նիստի ժամանակ հիշեցրել է, որ մի քանի օրից ուժի մեջ է մտնում հանրային վայրեր միայն պատվաստաման սերտիֆիկատ կամ կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում մուտք գործելու որոշումը, ապա հիշեցրել, որ օրերս տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը:

«Առաջիկայում «Փարավոն» ռեստորանոմ սպասվում է մեծ միջոցառում, այնտեղ կարելի է հետևել, որ բոլորը ներկայանան պատվաստման սերտիֆիկատով կամ թեստի բացասական արդյունքով, կարո՞ղ եք դա անել, խնդրում եմ, դա արեք ու հանրությանը ցույց տվեք, որ այդ կարգավորումը բոլորի համար է տարածվում, ոչ թե խեղճուկրակ մարդկանց»,- ընդգծել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը: