Լրահոս
Միջազգային
19:15
17.05.23
94

Ղազախստանն ու Չինաստանը համաձայնագիր են կնքել առանց վիզայի այցելությունների վերաբերյալ

Img default alt hy

Ղազախստանը և  Չինաստանը միջկառավարական համաձայնագիր են կնքել, ըստ որի երկու երկրների քաղաքացիները՝ զբոսաշրջային և գործնական ուղևորությունների ժամանակ, փոխադարձաբար կազատվեն վիզային պահանջներից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով  Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությանը:

Ըստ աղբյուրի՝ Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մայիսի 17-ին  պետական այցով ժամանել է Չինաստան: Նույն օրը կայացել են նրա բանակցությունները ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի հետ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ղազախստանի ԱԳՆ-ն, փաստաթուղթը նախատեսում է, որ երկու երկրների քաղաքացիներն ազատվում են վիզային պահանջներից ՝ պետական սահմանը հատելու պահից 30 օրը չգերազանցող ժամկետով ուղևորությունների համար: Ընդհանուր առմամբ, նրանց թույլատրվում է վեց ամսվա ընթացքում մնալ առանց վիզայի 90 օր: