Լրահոս
Աշխարհ
11:15
28.04.23
322

Գետում ավտոմեքենայի մեջ երեք դի է հայտնաբերվել

Img default alt hy

Ալթայի երկրամասի Կորբոլիխա գետում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է երեք մարդու դի։ Քննչական կոմիտեն նախաքննություն է սկսել, «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ լրագրողներին հայտնեցին Քննչական կոմիտեի մարզային վարչությունից։

«Զմեյնոգորսկի շրջանի Կորբոլիխա գետում հայտնաբերվել է ավտոմեքենա, որի ներսում եղել են երեք մարդու դիեր՝ առանց բռնի մահվան արտաքին նշանների», – հայտնել են վարչությունից։ Քննիչներն իրականացրել են դեպքի վայրի զննություն, կազմակերպել նախաքննական ստուգում, որի ընթացքը վերահսկվում է Զմեյնոգորսկի միջշրջանային դատախազության կողմից։

Հետաքննության նախնական տվյալներով՝ մարդիկ, ում մարմինները հայտնաբերվել են ավտոմեքենայում, հանգստանում էին բնության գրկում։ Ինչ-որ պահի որոշել են անցնել գետը, բայց այն խորն է եղել, մեքենան խորտակվել է։