Լրահոս
Հայաստան
18:05
20.01.22
2 157

Գերությունից վերադարձած և կալանավորված Արեն Արամյանի ոտքի ամպուտացման վտանգ կա․ պաշտպան

Img default alt hy

Ադրբեջանական գերությունից վերադարձած և Հայաստանում կալանավորված Արեն Արամյանի խափանման միջոցի փոփոխության հարցով միջնորդություն ենք ներկայացրել դատարան, «Tert.am»-ին է հայտնել նրա պաշտպան Արա Կարապետյանը։ 

«Առաջին ատյանի դատարան է միջնորդությունը ներկայացվել՝ նոր հանգամանքներ ի հայտ գալու հիմքով։ Մեզ տեղեկացրել են նախաքննության ավարտի մասին։ Բացի այդ երեկ բժիշկները Արեն Արամյանին հայտնել են, որ եթե այսպես շարունակվի, չի բացառվում, որ ամպուտացման գնան։

Լրատվականների և պատգամավոր Տիգրան Աբրահամյանի անդրադարձից հետո միայն երեկ և այսօր հետազոտություններ են իրականացրել։ Սպասում ենք նաև բժշկական հետազոտության գրավոր պատասխանները ստանալուն։

Միջնորդել ենք նաև գրավը թույլատրելի ճանաչելու հարցով»,-ասել է նա։

Խափանման միջոցի հարցով միջնորդությունը վաղը ժամը 14։00-ին է քննարկվելու։ Պաշտպանի խոսքով ՝ ակնհայտ է, որ այս պահին զինծառայողի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ, ավելին՝ հղի է ճակատագրական հետևանքներով։ Նրա խոսքով` այժմ Արենը որևէ վերականգնողական բուժում չի ստանում, բացի այդ՝ հոգեբանորեն էլ լավ վիճակում չէ։