Լրահոս
Իրավական
16:45
07.01.23
135

ԳԴՀ Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Img default alt hy

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 6-ին Վիլնյուս-Երևանչվերթի ինքնաթիռի ժամանումից հետո գծային բաժին է տարվել և ձերբակալվել Լիտվայի Հանրապետության 39-ամյա քաղաքացի Ռուսլանաս Բ.-ն:

Նա 2022թ. մարտի 22-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: