Լրահոս
Քաղաքական
13:20
09.02.23
95

Գազախողովակում ադրբեջանցի «բնապահպաններ» չեն նկատվել. Փաշինյան

Հայաստանի վարչապետը կարծում է՝ Արցախի գազամատակարարման դադարեցումն ադրբեջանցի, այսպես կոչված, էկոակտիվիստների ձեռքի գործը չէ, այլ պետականորեն իրականացվող գործողություն: «Որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են ու տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել»,- հեգնել է Փաշինյանը:

Նրա համոզմամբ՝ պետք է մեծացնել Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը Արցախում հումանիտար աղետը կանխելու համար: