Լրահոս
Արցախ
22:33
09.02.23
138

Գազ չկա, հոսանքն էլ օրական 6 անգամ կանջատեն. փայտի վառարաններ են դնում Արցախի դպրոցներում

Բլոկադայի 60-րդ օրը մի քանի աստիճանով նվազել է ջերմաստիճանը, իսկ առաջիկա օրերին մինչև 4 աստիճան է նվազելու՝ ըստ կանխատեսման:

Ստեփանակերտում այս պահին զրո աստիճան է, ձյուն է տեղում, իսկ ադրբեջանցիները արդեն 7-րդ անգամ անջատել են Արցախի գազամատակարարումը:

Խնդիրներից խուսափելու համար Արցախի կառավարությունը որոշել է փոխել հովհարային անգատումների կարգը, այսօրվանից օրական 6 անգամ 1-ական ժամով կանջատեն նաև հոսանքը:

Արցախի դպրոցներում փայտի վառարաններ են դնում: