Լրահոս
Քաղաքական
16:00
07.12.24
204

Գագիկ Ծառուկյանը Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին

Img default alt hy

Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Գագիկ Ծառուկյանն այսօր Գյումրիում էր։ Նա այսօր վաղ առավոտյան հարգանքի տուրք է մատուցել 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, որից հետո մասնակցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերաօծման արարողությանը, շփվել Շիրակի մարզի բնակիչների հետ»,- գրել է Իվետա Տոնոյանը։