Լրահոս
Միջազգային
21:23
11.10.22
92

Գաղտնազերծված փաստաթուղթ. Հայաստան-Ադրբեջան «սկզբունքային համաձայնություն»՝ ըստ Թուրքիայի

Հայաստանի արտգործնախարարությունը արձագանքել է Թուրքիայի գլխավոր դիվանագետ Չավուշօղլուի այսօրվա բացահայտմանը, թե խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն, մնում է իրականացնել: Մեր արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակն ասել է, թե Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են, Պրահայի հանդիպմանը հաջորդած հայտարարությունից հետո որևէ զարգացում չկա:

Երկու կողմից հնչող հայտարարություններին հետևող քաղաքագետների կարծիքով՝ Հայաստանի ԱԳՆ-ի երկիմաստ, խուսափողական պատասխանը ավելի է հիմնավորում կարծիքը, որ ռուսական թելեգրամ ալիքներում տարածված փաստաթուղթը իրականում գայություն ունի: