Լրահոս
Քաղաքական
23:11
02.06.25
185

Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակն է բացվել Գորիսում. աջակցել Հայաստանին՝ հանուն խաղաղության

 

Այսօր Սյունիքում ֆրանսիական դրոշով նոր շենք է բացվել: Գորիսում աշխատանքն է սկսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը՝ առանց քաղաքական գործառույթների, բայց հստակ ուղերձով՝ աջակցություն Հայաստանին ու խաղաղություն տարածաշրջանին: Իսկ ինչո՞ւ պատվո հյուպատոս, ոչ թե գլխավոր՝ ինչպես տարիներ առաջ խոստանում էր Փարիզը։ Եվ ինչո՞ւ է ձգձգվում Կապանում ռուսական հյուպատոսության բացումը, որի մասին անընդհատ հիշեցնում է Մոսկվան: