Լրահոս
Աշխարհ
17:40
24.10.22
143

Ֆրանսիայի հյուսիսը տուժել է տոռնադոյից

Img default alt hy

Հոկտեմբերի 23-ի երեկոյան Ֆրանսիայի հյուսիսի Սոմմա և Պա դե Կալե դեպարտամենտներում մոլեգնել Է տոռնադո. անբարենպաստ եղանակը հանգեցրել է զգալի ավերածությունների: Այդ մասին հաղորդում են տեղական պրեֆեկտուրաները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Տոռնադո տեսակի քամու ուժեղ պոռթկումները Ֆրանսիայի հյուսիսային դեպարտամենտներում մոլեգնել են կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ի երեկոյան:

Սոմմա դեպարտամենտում վնասվել են ենթակառուցվածքի մի քանի օբյեկտներ և տներ, մի քանի տասնյակ շենքեր զրկվել են Էլեկտրականությունից: Զոհեր չկան:

Պա դե Կալեում, դեպարտամենտի պրեֆեկտուրայի հաղորդագրության համաձայն, մեկ մարդ տուժել Է անբարենպաստ եղանակի հետևանքով: Բազմաթիվ տներ ավերվել են, բնակիչները նույնպես զրկվել են Էլեկտրականությունից:

Ինչպես հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը, այս դեպարտամենտում առանձնակի վնաս Է հասցվել Բիյուկուր կոմունային: Տոռնադոն պոկել տարել Է եկեղեցու և մի քանի շենքերի տանիքները:

Քամու ուժեղ պոռթկումների հետևանքով նաև տապալվել են ծառեր և Էլեկտրասյուներ: Բիյուկուրում տարհանվել Է 150 բնակիչ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: