Լրահոս
Քաղաքական
14:40
14.01.23
116

Ֆրանսիայի հետ Հայաստանի հարաբերությունները Փաշինյանն անվանում է «առանձնաշնորհյալ»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «առանձնաշնորհյալ» է անվանել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ֆրանսիական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեին Հայաստանին աջակցող իրենց քաղաքական կամքի համար: Բրաուն-Պիվեն վստահեցրել է, որ շարունակելու են ուշադրության կենտրոնում պահել արցախահայության խնդիրները և հետամուտ լինել դրանց լուծմանը: