Լրահոս
Քաղաքական
10:40
25.04.23
98

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան

Img default alt hy

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ապրիլի 26-28-ը կայցելի Հայաստան և Ադրբեջան: Այդ մասին տեղեկանում ենք Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական կայքից։

Այցի շրջանակներում դիվանագետը կքննարկի Լաչինի ճանապարհին տիրող իրավիճակը:

Նախարարը Երևանում կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Նա կայցելի Ջերմուկում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կենտրոնակայան։

Ֆրանսիացի դիվանագետը Բաքվում կհանդիպի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ապրիլի 28-ին Կ.Կոլոննան կայցելի Վրաստան: Թբիլիսիում նախատեսված են հանդիպումներ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ: