Լրահոս
Միջազգային
18:10
11.10.22
62

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին

Img default alt hy

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հանդես Է եկել Ռուսաստանի ղեկավարությամբ երկխոսությունը շարունակելու օգտին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը։

«Կարևոր Է աջակցել Ռուսաստանի նախագահի հետ երկխոսությանը: Մեկուսացումը կլիներ քաղաքականության վատագույն տարբերակը»,-ասել Է ԱԳՆ-ի ղեկավարը:

Նրա խոսքով՝ նման երկխոսությունը ցույց Է տալիս իր արդյունավետությունը: Որպես օրինակ նա բերել Է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի ուղևորությունը Զապորոժիեի ԱԷԿ, որը համաձայնեցվել Էր ռուսաստանյան կողմի հետ:

Մեկնաբանելով վերջերս ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի արած հայտարարությունն աշխարհում միջուկային զենքի կիրառման ռիսկի մասին, որը նա որակել Է «միջուկային Արմագեդոն», Կոլոնան նշել Է, որ «նման լուրջ հարցերի շուրջ հարկավոր Է խոսել զուստ և զգույշ»: