Լրահոս
Միջազգային
21:04
09.02.23
109

Ֆրանսիան 12 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայի բնակիչներին

Img default alt hy

Ֆրանսիան 12 մլն եվրո ֆինանսական օգնություն կհատկացնի Սիրիայի բնակիչներին, որոնք տուժել են երկրաշարժի հետևանքով: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ այդ մասին հինգշաբթի հայտնել Է Ouest France հրատարակությունը ՝ վկայակոչելով Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Ֆրանսուա Դելմին:

Ներկայացուցչի խոսքով ՝ օգնությունը «բաշխվելու է ոչ կառավարական կազմակերպությունների և ՄԱԿ-ին առընթեր կազմակերպությունների հետ համակարգմամբ՝ երկրաշարժից տուժած բոլոր տարածաշրջաններում»: Այդ գումարից 10 միլիոնը կհատկացվի հումանիտար օգնության համար, իսկ ևս երկուսը «քննարկման փուլում են» որպես պարենային օգնություն, գրում Է Ouest France-ը:

Ֆրանսիան նույնպես օգնություն կտրամադրի Թուրքիային. իշխանությունները «առաջիկա մի քանի ժամում» այնտեղ կուղարկեն դիֆթերիայի և տետանուսի դեմ 50 000 պատվաստանյութ և 500 000 եվրոյով կաջակցեն Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի գործունեությանը։

Սակայն, Դելմայի խոսքով, այդ աջակցությունը չի փոխի Ֆրանսիայի «քաղաքական մոտեցումը» սիրիական կառավարության նկատմամբ: