Լրահոս
Միջազգային
14:52
09.10.22
94

Ֆիլիպիններում բանտարկյալները փախուստի փորձ են արել՝ պատանդ վերցնելով նախկին նախարարին

Img default alt hy

Ֆիլիպինների ոստիկանությունը վնասազերծել է երեք  անձանց, որոնք պահվում էին Կեսոն քաղաքի մեկուսարանում՝ փախուստի փորձից հետո։  Ձերբակալվածներից մեկը պատանդ էր վերցրել արդարադատության նախկին նախարարին, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է տեղական PNA գործակալությունը՝ հղում անելով ոստիկանության մամուլի ծառայությանը։

Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ կիրակի առավոտյան ձերբալակվածները  բռնել են կալանավայրի աշխատակիցներից մեկին, ով նրանց սնունդ է բերել և դանակի մի քանի հարվածներ հասցրել։ Ի պատասխան՝  սպաներից մեկը կրակ է բացել՝ սպանելով երկու բանտարկյալների։ Երրորդ կալանավորին հաջողվել է փախչել  և պատանդ է վերցրել արդարադատության նախկին նախարար Լեյլա Դե Լիմային, ով պահվում էր նույն քրեակատարողական հիմնարկում։ Նրա հետ փորձել են բանակցել, սակայն ապարդյուն։ Երեք բանտարկյալներն էլ վնասազերծվել են։

Միջադեպի հետևանքով երկու իրավապահներ մարմնական վնասվածքներ են ստացել։ Նախկին նախարարը չի տուժել։.

«Երեք ձերբակալվածներ վնասազերծվել են, դեպքի վայրում աշխատում են դատաբժշկական փորձագետները: Մեկուսարանում լարվածությունը թուլացել է, և իրավիճակը վերադարձել է բնականոն հուն, կատարվում է քննություն»,- ասել է ոստիկանության լրատվական ծառայության ղեկավարը։