Լրահոս
Միջազգային
15:54
10.02.23
90

Եվրոպայի ղեկավարները ԵՄ գագաթնաժողովում պայմանավորվել են համալրել զինամթերքի պահուստները

Img default alt hy

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Ուկրաինային օգնություն ցուցաբերելու շուրջ քննարկումների ընթացքում ԵՄ-ի պետությունների ու կառավարությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել իրենց զինամթերքի պահուստների համալրման կարևորության շուրջ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից:

«Եվ մենք պայմանավորվել ենք աշխատել այս թեմայի շուրջ, որպեսզի մինչև մարտին կայանալիք հաջորդ գագաթնաժողովը կարողանանք առաջ շարժվել արդյունաբերության և մեր բանակներին զինամթերքի մատակարարման շուրջ համագործակցության ոլորտում», - Եվրոպական խորհրդի ղեկավարն ասել Է գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու է այս խնդիրը հետաձգվել մինչև մարտին կայանալիք գագաթնաժողով՝ Միշելը բացատրել Է, որ ԵՄ-ի երկրների ղեկավարներն անհրաժեշտ են համարում ավելի լավ նախապատրաստվել համապատասխան որոշմանը և ավելի հանգամանորեն մշակել մոտեցումները՝ արդյունաբերական հատվածի հետ համատեղ աշխատելու նպատակով՝ ապահովելով զինամթերքի արտադրության արագացումը և պահուստների համալրմանն առնչվող պարտավորությունների պահպանումը:

«Եվ մենք կանենք այնպես, որ մինչև ապագա գագաթնաժողովը սեղանին արդեն ավելի աշխատանքային, ավելի կոնկրետ բան ունենանք», - ամփոփել Է Եվրոպական խորհրդի նախագահը։