Լրահոս
Հայաստան
16:19
18.01.22
154

Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է

Img default alt hy

Ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է։ 

Ընտրյալը Գայանե Անդրեասյանն է։ 

Հունվարի 15-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել նրանց պսակադրությունը, որին ներկա են եղել ծանրամարտի հավաքականի բոլոր անդամները։ 

Կարեն Ավագյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ 2021թ․ ապրիլի 4-ին։ 

Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանից Անդրանիկ Կարապետյանը  պոկում վարժությանը առաջին երկու մոտեցումները հաջող էին` 165 կգ և 170 կգ: Սակայն նա չբարձրացրեց 175 կգ: Կարապետյանը այս արդյունքով ստացավ Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալ: Հայաստանի մյուս մասնակից Կարեն Ավագյանը անսխալ կատարեց իր բոլոր երեք մոտեցումները (165 կգ, 170 կգ, 175 կգ) և նվաճեց փոքր ոսկե մեդալ: