Լրահոս
Սպորտ
10:45
16.05.23
107

Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստանի պատվիրակների թիվն ավելացել է

Img default alt hy

Լեհաստանի Կրակովում հունիսի 21-ին կմեկնարկի Եվրոպայի ամառային երրորդ խաղերը:

Մասնակիցների թվում կլինեն նաև մեր երկրի պատվիրակները: Նրանցից առաջինը ուղեգիր է նվաճել երևանցի հրաձգուհի Էլմիրա Կարապետյանը: Հաջորդել են կարատեի կումիտե մրցաձևի ներկայացուցիչ, 68 կգ քաշային Անիտա Մակյանի, թեքբոլիստներ Քրիստինե Մանգասարյանի, Ռաֆայել Վարդանյան- Գոռ Սարգսյան երկյակի անունները, փոխանցում է armsport-ը:

Վրոցլավում իրենց դիպուկությունը կորոշեն նաև ստենդային հրաձգության մարզիկ Երջանիկ Ավետիսյանը և ատրճանակավար Բենիկ Խլղաթյանը:

Կրակովի տատամիի վրա իր ունակությունները կդրսևորի թաեքվոնդիստ Սարգիս Սարգսյանը / 74 կգ /:

Խաղերի ծրագրով աթլետիկայի անհատական–թիմային մրցումներում հանդես կգա մեր երկրի 20 հոգանոց / 12 տղա , 8 աղջիկ / հավաքականը: